Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց պաշտոնի նոր նշանակումները։
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար, իսկ նախկին թաղապետ Սամվել Ղուկասյանը՝ քաղաքաշինության և հողի օգտագործման վարչության պետ։
Մեկ այլ որոշմամբ էլ Անետա Բաբայանը նշանակվել է կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն, Արման Տեր-Թովմասյան էլ կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։