«Վերջնական պատճառը պարզել ենք»․ Կամո Արեյանը՝ առատ տեղումների մասին

Երևանի քաղաքապետարանի մայիսի 6-ի գործակարգավարական նիստում Կամո Արեյանը հայտնեց, որ ամսի 3-ի և 4-ի լույս գիշերվանից սկսած առատ տեղումների ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում։

Առաջին պատճառն այն էր, որ քաղաքի այդ հատվածներում մեծ էին տեղումների ծավալը, երկրորդ՝ որոշակի կուտակումների հեղեղատար համակարգի բացակայությունն էր, մնացած հատվածներում ջրականգի պատճառների մեծ մասը պայմանավորված է եղել և՛ թողունակությունը չբավարարելու, և՛ մաքրման աշխատանքների հետ։

«Մաքրվել են բոլոր հանգույցները, ևս մեկ անգամ ստուգվել են ստորգետնյա անցումցներն ու թունելները, այս պահի դրությամբ մենք խնդիր ունենք միայն Վարդանանց-Խանջյան խաչմերուկում, որտեղ խափանվել է երկու անցումների մակերևութային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը, երեք օր է՝ անցկացվում են հետազոտական աշխատանքներ»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել