Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծին։ Սահմանված կարգով այն կներկայացվի ԱԺ։
Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին՝ վարչապետը նշել է. «Ոստիկանության բարեփոխումներում գլխապտույտ արագություն չենք զարգացնում, բայց շատ հետևողական ենք:
Մենք իսկապես ունենք ոստիկանության նոր համակարգ ձևավորելու պատշաճ և ամբողջական նախագիծ»:
Նա նաև անդրադարձել է ոստիկանության կողմից ուժ կիրառելու իրավունքին. «Ոստիկանությունն ուժային կառույց է, և պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա: Եթե չունենա այդ իրավունքը, ոստիկանությունը, որպես ծառայություն, կդառնա անիմաստ»,- ասել է նա: