Երդվում եմ լինել պաշտպան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Լևոն Քոչարյանի օգնականի հայտարարությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվելու որոշումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի´ հայրենակիցներ, դատարանը որոշեց կալանավորել Հայաստանի Հանրապետությունում հային՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար:

Բոլոր նրանք, ովքեր մեզ հրեղեն առասպելից փորձում են դարձնել բամբասանք, պատասխան են տալու: Ես` քրիստոնյա Սուքոյան Արթուրս, երդվում եմ լինել պաշտպան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Սիրով և մտահոգված՝ հայ քրիստոնյա Ա.Սուքոյան»։

Հիշեցնենք՝ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն, ըստ ՔԿ-ի, հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։

Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա «տուժող» է ճանաչվել, իսկ Սուքոյանին կալանավորել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել