Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց

Տեղում է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ով հայտնել է, որ մուտքը դեպի Կիրանց փակ է։ Տեղում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նշվում է, որ միայն գյուղի բնակիչներին են թույլ տալիս մուտք գործել Կիրանց։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվել է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել