Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, նոյեմբերի 15-ին հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին. գրանցվել էր 45 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին: Ժամը 15.00-ի դրությամբ գրանցվել էր 50 պատգամավոր:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստը հայտարարեց չկայացած` քվորում չապահովվելու պատճառով:
Իրավաբան.net