«Մարդկանց մոտ զայրույթ է, ասում են՝ շատ հիասթափված են հանդիպումից»․ Գառնիկ Դանիելյան

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները Կառավարության շենքում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց․

«Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ մարդիկ րոպեներ առաջ են դուրս եկել, լրագրողների հետ չեն հանդիպել, բայց շատ զայրացած են և հիասթափված։ Կարծում եմ՝ լավ նորությամբ չի ճանապարհել այդ մարդկանց, բայց առհասարակ որևէ հույս կապել ստախոսների խմբի հետ, առնվազն ճիշտ չէ։ Այս հանդիպման ժամանակ էլ կամ պետք է ասեին այն ամենը, ինչ որ պետք է կատարվի, կամ պետք է փափուկ բարձ դնեին, խաբեին, մարդկանց ճանապարհեին։ Մարդկանց մոտ զայրույթ է, ասում են՝ շատ հիասթափված են հանդիպումից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել