Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի մասին Iravaban.net-ը զրուցել է Արման ուրարակիր (խմբ․-այժմ՝ սարկավագ) Բաղդասարյանի հետ։
Գևորգյան հոգևոր ճեմարանը հիմնադրվել է 1874 թվականին Գևորգ IV Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից։
«Հայ եկեղեցին իրապես կարիք ուներ հոգևոր մի կրթարանի, որտեղ պետք է հայագիտությունը զարգանար և հայ ժողովրդի համար ապահովվեր նվիրյալ անձանց։ Գևորգ IV-ը ժամանակին կարողացավ դա իրականացնել և դրա համար ստացավ «Մեծագործ» պատվանունը։ Հետագայում Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի օրոք՝ 1897 թվականին, կարիք կար մեկ այլ հոգևոր հաստատություն դպրանոց բացելու արդեն Սևանա կղզում։ Կղզին հայտնի էր իր վանական միաբանությամբ, դեռ միջնադարում էլ։ Հետագայում արդեն՝ 1990 թվականին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, որը 1999 թվականից այլևս Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, որոշեց վերաբացել և Մկրտիչ Խրիմյան Կաթողիկոսի այդ պատմական երազանքը կատարել։ Այստեղ, Սևանա կղզում հիմնադրեց և զարթոնք ապրեցրեց, թույլ տվեց, որ ապրի հոգևոր կյանքը Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցով»,-ասաց մեր զրուցակիցը։
Հոգևոր ճեմարան կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության և նաև արտերկրի քաղաքացիներ, մինչև 25 տարին լրացած, որոնք զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։
Հիմնականում ուսումնասիրվում են աստվածաբանական առարկաներ և ստանում են աստվածաբանական կրթություն։
«Ուսումնառությունը 6-ամյա է, ստանում են բակալավրիատի 4-ամյա կրթություն և նաև 2 տարվա մագիստրոասական կրթություն։ Թե՛ բակալավրի, թե՛ մագիստրատուրայի պարագայում կրթությունը Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում է կազմակերպվում»,-ասաց Արման ուրարակիր Բաղդասարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
—————
Նշենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնեցին, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2024-2025 ուստարվա ընդունելություն: