Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 18-ին որոշում է ստորագրել, որով Արման Տեր-Թովմասյանին՝ 2024 թվականի ապրիլի 19-ից ազատել է «Ջրային Կառույցների» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ աշխատանքային վերջին օր համարելով 2024 թվականի ապրիլի 19-ը։

«Ջրային Կառույցների» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նույն ընկերության գլխավոր հաշվապահ Բագրատ Ասլիկյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել