Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ որտեղ է սովորում իր միջնեկ դուստրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։

Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնիշխանություն», «պետականություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի ձևավորումը։

Բանախոսությունից հետո ներկաները հարցեր ուղղեցին վարչապետին, իրենց մտավախությունը հայտնեցին այն կապակցությամբ, որ Ակադեմիական քաղաքի ստեղծումից հետո, օրինակ Գավառից, երիտասարդները կհեռանան ու չեն վերադառնա ծննդավայր։

«Գուցե մենք ուրիշ բան պետք է մտածենք։ Արևմտյան կրթական փորձը ուսումնասիրելը մեզ շատ հետաքրքիր մտքեր կարող է տալ։ Օրինակ՝ Ակադեմիական քաղաքում կարող ենք ունենալ «Գավառի օր»։ Ես ինչից գիտեմ․ իմ միջնեկ դուստրը հիմա Գերմանիայում UWC-ում է(UWC Robert Bosch College), այնտեղ իրենք օրեր ունեն, տարբեր խմբերով գնում են տարբեր տեղեր, ուղղակի բնակավայրեր։ Ակադեմիական քաղաքում էլ կարող են լինել Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի օրեր»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել