Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 23-ին որոշում է ստորագրել, որով Արման Տեր-Թովմասյանին՝ 2024 թվականի ապրիլի 23-ից նշանակել է «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը:
Որոշման մեջ նշվում է նաև, որ «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր գծով փոխտնօրեն Արսեն Հովհաննիսյանը 2024 թվականի ապրիլի 23-ից ազատվել է նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից: