Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից. Նիկոլ Փաշինյան

Հարց են հնչեցնում, ինչի եք 4 գյուղը տալիս Ադրբեջանին, ես ասում եմ՝ մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից, որպես փաստարկ, որ Հայաստանի Հանրապետությունը ագրեսոր պետություն է, որպես փաստարկ ՀՀ դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու: Այս մասին նախօրեին Գավառում կարդացած իր բանախոսության ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարց են հնչեցնում, ինչի եք 4 գյուղը տալիս Ադրբեջանին, ես ասում եմ՝ մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից, որպես փաստարկ, որ Հայաստանի Հանրապետությունը ագրեսոր պետություն է, որպես փաստարկ ՀՀ դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու:

Այն ըմբռնմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, նրանց ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի, այլև նրանք, ում մենք համարել ենք, համարում ենք, կամ կհամարենք բարեկամ»,-ասում է նա՝ նշելով, որ սա քաղաքական հասունության պահն է, որպեսզի աշխարհը ընկալել այնպիսին, ինչպիսին այն կա իրականում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել