«Ստուգաթերթերը պարունակում են ավելորդ ծանրաբեռնող հարցաշարեր»․ նախագիծը հանրային քննարկման է դրված

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության 2018 թվականի որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

«Հարկ է նշել, որ Կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կրթության տեսչական մարմնի գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը չունենա խոչընդոտող հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ կրթության ոլորտում անցկացվող ստուգումների ստուգաթերթերում»,- նշված է հիմնավորման մեջ։

Նշված է նաև, որ ստուգաթերթերը պարունակում են տնտեսավարողին ավելորդ ծանրաբեռնող հարցաշարեր, որոնք պահանջում են կրթության որակի վրա ոչ էականորեն անդրադարձող թղթաբանության ստուգում, ինչը երկարացնում է մեկ ստուգման վրա ծախսվող ժամանակը, հետևաբար նաև բացասական ազդելով ստուգման արդյունավետության վրա:

«Փոփոխության արդյունքում գործող նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունում (նախադպրոցական ուսումնական հաստատությունում) անցկացվող ստուգումների վերաբերյալ առկա չորս ստուգաթերթերի փոխարեն գործելու են լրամշակված հինգ ստուգաթերթեր, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում առկա իննը ստուգաթերթերի փոխարեն գործելու են լրամշակված վեց ստուգաթերթեր»,-ասված է հիմնավորման մեջ։

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել՝

  1. նախադպրոցական կրթական նախադպրոցական կրթության ոլորտում գործող հետևյալ ստուգաթերթերը.

1) նախադպրոցական ուսումնական հաստատությունում տնօրենին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

2) նախադպրոցական ուսումնական հաստատությունում մեթոդիստին` տնօրենի ուսումնական գծով տեղակալի, մանկավարժական աշխատողների ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

3) նախադպրոցական ուսումնական հաստատությունում զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

4) նախադպրոցական ուսումնական հաստատությունում կրթության կազմակերպման պահանջների կատարմանն ուղղված ստուգման:

  1. հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) (այսուհետև՝ հաստատության) կրթության ոլորտում գործող հետևյալ ստուգաթերթերը.

1) հաստատությունում կրթության կազմակերպման՝ հհ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

2) հաստատությունում ուսուցչի պարտականությունների կատարմանն ուղղված ստուգման,

3) հաստատությունում տնօրենին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,

4) հաստատությունում տնօրենի տեղակալի, սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, դասղեկի/դասվարի պարտականությունների կատարմանն ուղղված ստուգման,

 5) հաստատությունում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկին եվ նկարագրերին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

6) հաստատությունում կառավարման խորհրդի ձեվավորմանն ու լիազորությունների կատարմանն ուղղված ստուգման,

7) հաստատությունում խորհրդակցական մարմիններին ներկայացվող պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

8) հաստատությունում ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

9) դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եվ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու եվ ազատելու կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

10) հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման եվ ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

11) հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկի, դրանց լրացման (գործածման) կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգման,

12) հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգման:

3.Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական (այսուհետև՝ ՈՒսումնական հաստատության) կրթության ոլորտում գործող հետևյալ ստուգաթերթերը՝

  1. ՈՒսումնական հաստատությունում կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման և տնօրենի ընտրության կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  2. Ուսումնական հաստատությունում տնօրենին և կրթության կազմակերպմանը ներկայացվող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  3. Ուսումնական հաստատությունում ընդունելության կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  4. Ուսումնական հաստատությունում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու վերաբերյալ կարգի պահանջների կատարմանն ուղղված ստուգումներ,
  5. Ուսումնական հաստատությունում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման և շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  6. Ուսումնական հաստատությունում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ իրականացվող ստուգումների,
  7. Ուսումնական հաստատությունում հեռավար, դրսեկությամբ, վարպետային եվ մեկից ավելի ուսուցման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  8. Ուսումնական հաստատությունում սովորողների ակադեմիական արձակուրդում գտնվելու, տեղափոխման և վերականգնման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների,
  9. Ուսումնական հաստատությունում դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգերի պահանջների կատարմանն ուղղված ստուգումների:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել