«Այսօրվա ռազմաքաղաքական վիճակը թույլ չի տալիս հուսալ, որ մեր արշավը կարող է ազդեցություն թողնել Ադրբեջանի վրա»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է ֆրանսիահայ քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը։
Նշենք, որ քաղաքական գործչի նախաձեռնությամբ իրազեկման արշավներ են կազմակերպվում Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին։
Նրա խոսքով՝ լռելը ավելի վտանգավոր է, քան խոսել այնտեղ, որտեղ հնարավոր է։
«Մեր գործն ավելի շատ հասարակությանը խնդրին ծանոթացնելն է։ Առաջինն արձագանքել է Լիոնի քաղաքապետը, որ մեզ հովանավորեց, իր հետ հանդիպում կազմակերպեցինք, ներկայացրեցինք այս մարդկանց ընտանիքների տառապանքները, որ խնդիրը նաև որպես անձնական ընկալեն։ Այսպես տարբեր քաղաքների հետ համաձայնություններ կնքեցինք»,-պատմում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։