Տեսանյութում մանրամասն արձանագրվել է մինչև ՈՒԱԶ-ի միջադեպը տեղի ունեցող իրավիճակը։ Այն հրապարակվել է «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջում։
«Պարզ երևում է, թե ինչպես է Մարտական եղբայրության անդամ Արման Պետրոսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանի և Մասիս Շիրոյանի հետ միասին փորձում ԵԿՄ-ի Յուրայի հետ հանգիստ ու կառուցողական ոճով զրուցել և խուսափել կոնֆլիկտից (ըստ երևույթին դեռ չի ճանաչում Յուրային, հարգալից խոսում է` հաշվի առնելով ԵԿՄ անդամ լինելը):
Սակայն Յուրիկ Նարիմանի Հարությունյանը պահանջում է ցուցարաներից չնկարել իրեն և կտրուկ շրջվում ու հրահանգում է ՈՒԱԶ-ը քշել մարդկանց վրա` ճզմելով։
Ցավոք վերջին հատվածն այս տեսանյութում լավ չի լսվում, սակայն դա անուղղակիորեն հաստատվում է նկարահանող աղջկա խոսքերով, բացի դրանից, ճզմելու մասին խոսել է նաև Արմանը` ուղիղ եթերում։
Փաստացի, Մարտական Եղբայրության անդամների հարգալից և կառուցողական զրույցին ի պատասխան, իրական սադրիչները մեքենան քշում են ցուցարարների վրա»,-նշվում է հրապարակման մեջ։