Շնորհակալ եմ անհանգստության համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշել է, որ գիշերը ևս շարունակելու են փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։
«Սա միայն Կիրանցի, Ոսկեպարի և Բաղանիսի պայքարը չէ։ Սա հայ ժողովրդի պայքարն է հանուն վաղվա լուսավոր գալիքի։ Տեղեկություններ կան, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ուղևորվում Կիրանց»,-նշել է պատգամավորը։