Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայից դեպի Քոչարի փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի առանձին լուսացույցով: Միաժամանակ նշված խաչմերուկում կկատարվի լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն»,-ավում է հաղորդագրության մեջ:
