Փրկարարները կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը

Ապրիլի 20-ին, ժամը 11:20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Ծաղկավան բնակավայրի անտառում, շունը ընկել է մոտ 15մ խորության ձորը․ հանելու համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կիրճից անվնաս դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել