Մոսկվայում 24-ամյա ռուսին սպանելու մեջ կասկածվող ադրբեջանցու տանն իրավապահները հայտնաբերել են 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարորդը դանակահարել է մայթին կայանելու համար իրեն նկատողություն արած մոսկվացուն, քրեական գործ է հարուցվել։ Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին մեքենան կայանել Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի մուտքի մայթին։ Սա առաջացրել է տեղի 24-ամյա բնակչի դժգոհությունը, որը նկատողություն է արել վարորդին։
Արդյունքում 21-ամյա երիտասարդը հարձակվել է մոսկվացու վրա, ծեծի ենթարկել նրան, ապա դանակով հարվածել որովայնին։ Ստացած վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է, հանցագործը դիմել է փախուստի։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն):