Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Թեհրանը մտադիր է ամրապնդել ռազմական համագործակցությունը Մոսկվայի հետ, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, գրում է РИА Новости-ն։

«Իրան-Ռուսաստան պաշտպանական համագործակցության մասին բոլոր լուրերը և այն, որ իրանական տեխնիկան օգտագործվում է տարածաշրջանում որոշ հակամարտություններում, չեն համապատասխանում իրականությանը: Իրանը մտադիր է շարունակել ամրապնդել պաշտպանական կապերը Ռուսաստանի հետ՝ միջազգային իրավունքի համաձայն»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել