«Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր»․ Պետրոս Ղազարյան

«Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Պետրոս Ղազարյանը։

«Եսայի քահանա Արթենյանը ասում է ,որ Հանրայինը եկեղեցականներին եթեր չի հրավիրում ,օբյեկտիվ չենք։
Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ պարզաբանում էր տարածել՝ նշելով․ «Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել