Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը: 

Վարչապետը ողջունել է այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով գերմանական ընկերության պատվիրակության այցը Հայաստան և կարևորել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը մեր երկրում: 

Քննարկվել են ՀՀ կառավարության և Fichtner ընկերության միջև հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունների հետ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել