Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ

Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին:

Իրականում Բրյուսելյան հանդիպումը ՀՀ-ի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Նշենք, որ լուրեր էին տարածվել, թե բանակցությունների մանրամասները վերաբերում են Հայաստանի անվտանգության ընդհանուր համակարգի կառուցման գործում Վաշինգտոնի և Բրյուսելի լայնածավալ մասնակցությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել