Դատարանը քննում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի վարույթով մեղադրյալ Սամվել Վարդանյանի կալանքի հարցը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին Քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածով էր մեղադրանք առաջադրվել, սակայն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ մեղադրանքը լրացվել է․ «Լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք և անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով։ Ողջույն Հայաստանի ժողովրդավարության ծափահարողներին։ Հոդվածը 1-4 տարի ազատազրկում է նախատեսում։ Այսպիսով, դատարան կալանքի միջնորդություն ներկայացնելու խոչընդոտը վերացվել է»։