ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը: Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում տրանսպորտային միջոցի զննման արդյունքում հայտնաբերվել են թաքցված դեղամիջոցներ։
ՊԵԿ-ը հայտնում է, որ փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։