Վերջերս խնդրել էինք հնարավորություն՝ վարսահարդարի  և ատամնաբույժի ծառայությունից օգտվելու համար․ Վահան Քերոբյանի փաստաբան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանն այսօր՝ ապրիլի 17-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ Վահան Քերոբյանն ունի աշխատանքի առաջարկներ, որոնք անհրաժեշտ է ակցերտավորել, այսինքն՝ պաշտոնով, գումարով, աշխատանքի նկարագրով նա չի կարողանում այդ աշխատանքները կատարել, նույնիսկ հեռավար մակարդակով։

Նրա խոսքով՝ Քերոբյանն ունի 5 երեխա, նաև մայրն է իր խնամքի տակ գտնվում, ինչը ևս անտեսվում է։

«Մենք վերջերս միջնորդել էինք, վնասվածք էր ստացել պարոն Քերոբյանը տան պայմաններում, խնդրել էինք թույլատրել մոտակայքում գտնվող բժշկական կենտրոն այցելել, և խնդրել էինք հնարավորություն՝ վարսահարդարի  և ատամնաբույժի ծառայությունից օգտվելու, սա ևս մերժվել է։ Այսինքն՝ պարոն Քերոբյանին թույլատրվել է միայն շտապ բուժօգնության միջոցով, կյանքին շատ ավելի բարձր ռիսկ սպառնացող հանգամանքներում միայն բուժօգնության դիմելու իրավունք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել