«Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանին Քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածով էր մեղադրանք առաջադրվել, սակայն Երևան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ մեղադրանքը լրացվել է։

«Լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք և անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով։ Ողջույն Հայաստանի ժողովրդավարության ծափահարողներին։ Հոդվածը 1-4 տարի ազատազրկում է նախատեսում։ Այսպիսով, դատարան կալանքի միջնորդություն ներկայացնելու խոչընդոտը վերացվել է»,-նշեց Ռուբեն Մելիքյանը։

Իրավապաշտպանը հայտնեց նաև, որ Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել