Թբիլիսիում հատուկ ջոկատայինները հատուկ միջոցներ են կիրառել խորհրդարանի շենքի մուտքը փակած ցուցարարների դեմ, հայտնում է РИА Новости-ն։
Ցուցարարներին սկսել են բերման ենթարկել։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ։ Բացի այդ, ըստ հանրապետության ՆԳՆ-ի, վիրավորվել է իրավապահներից մեկը։
Գերատեսչությունը ցուցարարներին կոչ է արել հետևել հրահանգներին և զերծ մնալ բռնի գործողություններից և ոստիկանների վրա հարձակումներից։
Երեքշաբթի առավոտյան վրացի պատգամավորները կրկին սկսեցին քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Միաժամանակ, փաստաթղթի առաջին ընթերցմամբ ընդունման քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա չորեքշաբթի օրը՝ ապրիլի 17-ին։
Այս ֆոնին սկսվեց բողոքի ակցիա, որի մասնակիցները հավաքվել էին Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ինչպես նաև հարակից փողոցներում։
Տեսանյութը՝ այստեղ։