Րաֆֆի Խարաջանյանը պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը 11-ին հրամանագիր է ստորագրել, որով երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանը պարգևատրել է Երախտագիտության մեդալով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայ-լատվիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, հայկական մշակութային արժեքների պահպանման գործում ներդրած ավանդի համար դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի ԽԱՐԱՋԱՆՅԱՆԻՆ (Լատվիա) պարգևատրել Երախտագիտության մեդալով»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել