Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները օրերս կրկին տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը:
ԿԽՄԿ պատվիրակները ստուգել են անձանց առողջական վիճակը, նրանց հանդեպ վերաբերմունքը, կապ ապահովել հարազատների հետ: