Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Ֆրանսիան այն երկրների շարքում է, որոնք ներգրավված են եղել Իսրայելի պաշտպանությանը՝ գիշերվա ընթացքում Իրանի հարձակումից հետո։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
«Ֆրանսիան ունի շատ լավ տեխնոլոգիաներ, ռեակտիվ ինքնաթիռներ, ռադարներ, և ես գիտեմ, որ նրանք նպաստում են օդային տարածքի պարեկմանը», – ասում է Դանիել Հագարին՝ հավելելով, որ ինքը հստակ մանրամասներ չունի, թե արդյոք ֆրանսիական ինքնաթիռները խոցել են Իրանի կողմից արձակված հրթիռներից որևէ մեկը:
Իսրայելի պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Հորդանանը նույնպես օգնել են կասեցնել Իրանի արձակած անօդաչու թռչող սարքերի զանգվածային առաջխաղացումը: