«Լավ է, որ ԱԱԾ սահմանապահին չեն հանձնել Ադրբեջանին»․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել՝ գրելով․

«ԱԱԾ վերջին հաղորդագրությունից դատելով՝  պետք է գոհունակություն հայտնել, որ իբր խախտում արած ՀՀ սահմանապահը չի հանձնվել  ադրբեջանական կողմին այնտեղ պատասխանատվության ենթարկվելու համար՝ չէ՞, որ այդպես էլ կարող է լինել։  Միայն սա արդեն իսկ մեծ նվաճում է մեր այս պարտվողական օրերում․․․։

Ակամայից մտաբերում ես ՀՀ այն չորս դիրքապահներին, ովքեր մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանցիների կողմից առանց որևէ ափսոսանքի, զղջման գնդակահարվեցին մեր իսկ դիրքերում,  խաղաղ ծառայություն իրականացնելիս։

Այս կարգի նվաստացումը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանը, այն պարզապես վարվող պետական քաղաքականության արդյունք է, հետևանք, որին ԱԱԾ-ն միայնակ չի կարող դիմակայել․․․»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել