Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
«Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 15-22-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան: Ապրիլի 23-29-ը՝ նորմայից բարձր 1-3 աստիճան:
Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»,-գրել է Ազիզյանը:
