56 ու 36 տարեկան երկու կին և 22-ամյա մի երիտասարդ Վարդենիսում տւն են թալանել. Ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց։ Ապրիլի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանի ապակին կոտրել, մտել էին տուն և, ըստ տանտիրոջ, գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ և կենցաղային իրեր։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ձերբակալվել և Վարդենիսի բաժին են տեղափոխվել 56 ու 36 տարեկան երկու կին և 22-ամյա մի երիտասարդ։ Երեքն էլ Ջաղացաձոր բնակավայրից են։ Կանայք խոստովանել են, որ ապրիլի 7-ի լուսադեմին նշված բնակարանից կատարել են գողություն։ Պարզվել է նաև, որ 22-ամյա երիտասարդը գողոնի մի մասը տարել էր իր բնակարան, իսկ մնացածը տեղափոխել էին կանանց բնակության հասցեներ։

Երեքն էլ ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել