Վարժական հավաքների ծանուցումը՝ հրապարակային

Կառավարության ապրիլի 12-ի նիստում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի մասին նշեց, որ ներկայացված նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների ու զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները։

Նրա խոսքով՝ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա պատճառով հնարավոր չի լինում լուծել նրան համապատասխան պատասխանատվության ենթարկելու հարցերը։

Պապիկյանը նշեց․ «Քաղաքացու ծանուցման բոլոր տեսակի հնարավոր միջոցներով ծանուցման պրոցեսը ապահովելու և վերջում արդեն հրապարակային ծանուցման միջոցով նրանց ծանուցումը ենթադրում է ընդամենը 30 օր»։

Գործող օրենքով քաղաքացին ծանուցված է համարվում, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը։

Հիմա Պաշտպանության նախարարությունը առաջարկում է ծանուցման մի քանի ճանապարհ։ Եթե փոստատարի նամակը չի հասնում հասցեատիրոջը, ծանուցումը կուղարկեն էլեկտրոնային փոստով: Եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին քաղաքացու էլեկտրոնային հավաստումը, ապա նամակը ստանալու հինգերորդ օրը նա ծանուցված է համարվում։ Իսկ եթե չունի էլեկտրոնային փոստ, զորակոչի մասին ծանուցումը քաղաքացուն նախ ուղարկում են փոստային նամակով, եթե չի հաջողվում ուղիղ հասցեատիրոջը հասցնել, քաղվածքը հրապարակում են «Ազդարար» պաշտոնական կայքում, և անկախ նրանից՝ կարդացել է, թե ոչ, հրապարակման տասներորդ օրը նա համարվում է ծանուցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել