Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան փողոցի մի հատվածը ջրի տա էր անցել, ջրահեռացմանը համակարգը չէր աշխատում։
Ինչպես գիշերը, այնպես էլ առավոտյան տեղացած անձրևից հետո ջուրը մնացել էր Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարավարևմտյան թաղամասից դեպի Չարբախ թաղամաս տանող հատվածում՝ վերջերս բացված կամրջի տակ։
Iravaban.net-ի հետ զրույցում վարորդներից մեկն իր դժգոհությունը հայտնեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ «Ի՞նչ ա կատարվում, քաղաքապետարանը սա չի տեսնու՞մ, ի՞նչ են մտածում․ թե՞ մենակ առավոտը գան կոֆե խմեն, իրանց փողը ստանան, գնան տուն։ Ամոթ ա, էս ժողովրդի միսը կերան, վարորդներինն էլ հետը»։
Մանրամասները՝ տեսանյութում։