«Չկասկածեք րոպե անգամ, որ ՀՀ-ին սպասվում է բարեկեցիկ, անվտանգ ապագա». լեզվակռիվ՝ ընդդիմադիրների և իշխանության ներկայացուցիչների միջև

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության միջև։

«Պարոն Մինասյանը նկատի ունի մեր հոգևոր հարստությունը»,–շատ վստահ հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

«Ես նկատի ունեի էն գրքերը, որ կարդացել եք` Նժդեհ, մեր մեծերին, բայց ավարտելով խոսքս ասեմ` ձեր անկեղծությունը մի տեղում է` ամեն գնով պահպանել ձեր փոքրիկ իշխանությունը` առանց զգալու պատասխանատվություն»,-իշխող ուժին ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Ինչ-որ մի փուլում միջազգային հանրությունը հասկացել է հետևյալը, որ մեզ պետք են միջազգային կանոններ, որպեսզի աշխարհում անընդհատ պատերազմներ չլինեն, որպեսզի երաշխավորված լինեն բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,-այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող ելույթի շրջանակում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ապա հավելեց, որ այս կանոնը առաջին հերթին ձեռնտու է այն երկրներին, որոնք չունեն ագրեսիվ նպատակներ, որոնք ուզում են խաղաղություն, տնտեսական բարգավաճում, և որոնք ռազմական տեսանկյունից զիջում են ավելի մեծ հնարավորություններ ունեցող երկրներին:

«Հիմա մեզ հարց տանք, եթե կա պայմանական երկու երկիր՝ X-ը և Y-ը, եթե X-ը ուզում է հարձակվել Y-ի վրա, կամ X-ը ունի նկրտումներ Y-ի տարածքների վերաբերյալ, ո՞ւմ է ձեռնտու հետևյալ արտահայտությունը՝ «X-ի և Y-ի միջև չկա որոշված սահման»: Բնականաբար՝ X-ին, որովհետև X-ն է ուզում լղոզվածություն տեսնել սահմանների վերաբերյալ, որովհետև հետագայում երբ հարձակվի, ասի՝ ես չեմ հարձակվել, որովհետև սահման չկա»,-նշեց նա:

Եզրափակելով խոսքը՝ Ռուբինյանը հայտարարեց. «Ունենք բազմաթիվ մարտահրավերներ, բայց չկասկածեք րոպե անգամ, որ Հայաստանին սպասվում է բարեկեցիկ, անվտանգ ապագա: Եվ գուցե այն թեմաները, որ մենք այստեղ քննարկում ենք, ոչ թե գուցե, հաստատ, ամենահաճելին չեն, և ամենաշատը չեն հանգստություն բերում, բայց դուք պետք է իմանաք, որ ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ և կանի ամեն ինչ, որպեսզի մենք երաշխավորենք մեր իրական հայրենիքում մեր անվտանգ կյանքն ու բարեկեցիկ կյանքը»:

Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել