Մակրոնը կրակի հետ է խաղում. ՌԴ ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրակի հետ է խաղում՝ սկսելով Ուկրաինա ռազմական զորակազմի հնարավոր ուղարկման շուրջ քննարկումները։

Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Նման խոսակցությունները չեն կարող անհանգստություն չառաջացնել: Ուկրաինայում ռազմական միջամտության կոչ անող քաղաքական գործիչները կրակի հետ են խաղում»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ղեկավարի համապատասխան հայտարարությունները։

Նրա խոսքով՝ շատ արևմտյան քաղաքական գործիչներ քաղաքական իրավիճակին ու ընտրական շահերին են զոհաբերում սեփական երկրների ազգային շահերը։

«Թվում է, թե նրանք չեն գիտակցում ճգնաժամի էսկալացիայի և աճի ռիսկերը: Սա քաղաքական ինֆանտիլիզմ է: Մեր նախազգուշացումները Կիևի ռեժիմին զենքի մատակարարման շարունակման հետևանքների մասին անտեսվում են», – ընդգծել է Պոլիշչուկը:

Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ արևմտյան մոտ 20 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզում կայացած հանդիպմանը բարձրացվել է Ուկրաինա ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցներն այս հարցում կոնսենսուսի չեն հանգել, սակայն ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել