Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածու, Սահմանադրական դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը հարցազրույցի փուլի ժամանակ պատասխանեց այն հարցին, թե ինչ տեսակի իրավախախտումների մասին է խոսքը, երբ ասվում է, որ Վճռաբեկ դատարանը վերահսկում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները։
«Ես կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանն ունի այդ առաքելությունը, բայց այն չի կարող չանդրադառնալ այն հարցին, թե արդյոք Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ճիշտ է, կամ արդյոք իր գործը ճիշտ է լուծել։ Գտնում եմ, որ եթե անձն ունի Վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք, ապա Վճռաբեկ դատարանը չի կարող ասել, որ հիմնարար իրավունքի խախտում չկա»,- պատասխանեց Լիզա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։