Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են անցկացվում «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով։
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ ժողովրդավարական ուժերի համաժողովը, որը հերթական քաղհասարակություն և ընդդիմադիր ժողովրդական քաղաքական ուժերի համաժողովն էր, ինչով հերթական անգամ վերահաստատվեց Հայաստանի քաղաքացիական հասարակության նվիրվածությունը տեսլականին՝ եվրոպական ընտանիք վերադառնալու։
«Ես ողջունում եմ այս լսումների կազմակերպումը ԱԺ-ի կողմից քաղհասարակության ձայնը նաև լսելու նպատակով։ Մենք մի տեսակ տարօրինակ իրավիճակում ենք գտնվում, երբ երկրով, հասարակությունով քննարկում ենք մեր ապագան, և պարզվում է՝ կա մի օտար ուժ, որը մեր փոխարեն կարող է որոշել, թե մենք ինչ պետք է անենք մեր երկրում»։
Նրա խոսքով՝ այդ գաղութատիրական մոտեցումները ինքին հուշում են, որ պետք է օր առաջ ազատվել այդ կապանքներից, ազդեցություններից, որն ունի Ռուսաստանը Հայաստանի վրա, և վերագտնել մեր ինքնիշխանությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։