Վթարային շրջանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 4-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ 3-25 փողոցների ջրամատակարարումը:

Ապրիլի 4-ին ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան 1-25 շենքերի ջրամատակարարումը:

Ապրիլի 4-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Գետափնյա 1-14 շենքերի, Գ.Նժդեհ 12-18 շենքերի, Սաթյան փողոցի, Սաթյան 1, 2 նրբանցքների, Գորիս գյուղի ջրամատակարարումը:

Ապրիլի 4-ին ժամը 10:10-13:00-ն կդադարեցվի Նոյեմբերյան քաղաքի Մայիսյան, Երևանյան, Սայաթ-Նովա փողոցների ջրամատակարարումը:

Ապրիլի 4-ին ժամը 10:15-18:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Հալիձոր 1-14 շենքերի ջրամատակարարումը:

Ապրիլի 4-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Էրեբունի, Ռոստովյան, Այվազովսկի, Մուրացան, Թորամանյան, Խ.Դաշտենց, Լոռիս Մելիքյան, Սուվորով, Բելինսկի, Սասունցի Դավիթ, Միչուրին, Կռիլով, Չեռնիշեվսկու, Լոմոնոսով, Աթոյան, Գաջեգործներ, Լուսիկ Լիսինյան փողոցների, Աթոյան անցուղու, Դավիթ Բեկ նրբանցքի, Ազատամարտիկներ պող., Ազատամարտիկներ 1-5 նրբանցքների, Նոր Արեշ 2-50 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել