«Լիդիան Արմենիայի» կողմից ղեկավարվող Ամուլսարի ոսկու հանքը, ենթադրաբար, կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
«Արդյունքում՝ ոսկու հումքի առումով մեր երկրում որևէ խնդիր չի լինի»,- հայտարարեց նա։
Նշենք, որ 2023 թ. հունիսի 6-ին «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ» ընկերությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել են, որ պատրաստվում են համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը։