Ապրիլի 7-ին՝ Կրկնազատկի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքարանը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00:
Այս մասին հայտնում են Արագածոտնի Թեմի տեղեկատվական բաժնից։
Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 15:00: