«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Մոլդովայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 49-ամյա Ալեքսեյ Ս.-ին: Նա 2013 թ. փետրվարի 27-ից Մոլդովայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ կալանք:

Նշված է, որ հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել