ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2023-ի հոկտեմբերին Խաչատուրյանը նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
Մինչև այդ վերջինս զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը։