Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կտեղափոխվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը

Կրկնազատկի տոնին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կտեղափոխվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։

Այս մասին հայտնում են Արագածոտնի Թեմի տեղեկատվական բաժնից։

«Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ձևավորված ավանդույթի համաձայն, Կրկնազատկի տոնին՝ ապրիլի 7-ին, Մաշտոցյան Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կտեղափոխվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30:

Սուրբ Ավետարանը եկեղեցում կլինի ժամը 10:30-16:30»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել