ՌԴ-ի հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել. Նիկոլ Փաշինյան

ՌԴ-ի հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել, մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ ու ասել, որ դուք այստեղ այսինչ պարտավարություններն ունեիք և չեք կատարել։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան։ Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի՝ դա հարցը չի լուծելու»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել