Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 1-ին որոշում է ստորագրել և նախագահին առաջարկել Ժենյա Նազարյանի թեկնածությունը` Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Նազարյանը 2022-ի դեկտեմբերի 19-ից զբաղեցնում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։
Նշենք՝ Դատական իշխանության պաշտոնական կայքում նշված տեղեկության համաձայն՝ նա Մարտունու նստավայրի միակ դատավորն է։
«2024 թվականի ապրլի 1-ին, դռնփակ նիստում, քննարկելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ և 119-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հանրապետության նախագահին առաջարկել Ժենյա Էդիկի Նազարյանի թեկնածությունը` Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Ժենյա Էդիկի Նազարյանի՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշվում է խորհրդի որոշման մեջ:
Ներկայացնում ենք Ժենյա Նազարյանի կենսագրությունը․
Ծնվել է 1994 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:
Կրթություն
2001-2012 թվականներին սովորել և ավարտել է Մարտունի քաղաքի Մնաց Մելիք-Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:
2012-2016 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2016-2018 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2022 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2017 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ն աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավսության դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 7-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-382-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ