«Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությունը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Ներքին գործերի նախարարությանը, որի վերաբերյալ այսօր՝ ապրիլի 2-ին, ընկերությունը պարզաբանում է տարածել։
««Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն ներկայացուցչական կարիքները հոգալու համար մասնակցել է 000 OO 01 համարանիշի ձեռքբերման համար կազմակերպված աճուրդին, նշվում է ընկերության պարզաբանման մեջ։
Այժմ իրավաբանական խումբն աճուրդի արդյունքներն անվավեր ճանաչելու և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու համար հայց է ներկայացրել դատարան:
Պարզաբանում ենք, որ կան բավարար հիմքեր պնդելու, որ աճուրդի արդյունքն օրինաչափ չէ»,-նշվում է պարզաբանման մեջ:
