Իրավախախտումներ չարձանագրելու համար վարորդը պարեկին գումար է առաջարկել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ պարեկները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Նշված իրավախախտումները չարձանագրելու համար Երևանի բնակիչ 56-ամյա վարորդը պարեկներին փող է առաջարկել:

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Նա ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել